ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությունը այսօր՝ մարտի 23-ին, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման համակարգը, որը ՃԿՊԱ-ում ներդրվել է դեռեւս 2019 թվականի ամռանը: 

Համակարգը թույլ է տալիս ոչ միայն առ-ցանց հարթակում դասախոսություններ, այդ թվում՝ տեսանյութեր, տեղադրել, այլ նաեւ իրական ժամանակում տեսակապով զրուցել ուսանողի հետ, տեսնել թե որ ուսանողը, ուսումնական որ նյութն է կարդացել, որ տեսանյութը դիտել, քանի անգամ եւ այլն: Դասախոսը կարող է առաջադրանք հանձնարարել, ուսանողը խնդիրների լուծած տարբերակներն ուղարկել դասախոսին, անհրաժեշտության դեպքում՝ քննարկել ցանկացած հարց ու խնդիր:

Առցանց նման սեփական հարթակ ունեն ոչ բոլոր բուհերը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան պատրաստ է օգնել այլ բուհերի ստեղծել հեռավար ուսուցման սեփական  հարթակ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ