2015 թվականի մարտի 18-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացված համաշխարհային համաժողովի արդյունքներով ընդունվեց «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը»: Սենդայի ծրագիը ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած ամենաընդարձակ ծրագիրն է`աղետների կորուստները նվազեցնելու նպատակով: Ծրագիրը վերաբերում է ինչպես բնական աղետներին, այնպես էլ տեխնածին վտանգներին, ռիսկերին՝ տեխնոլոգիական, բնապահպանական եւ կենսաբանական, ինչպիսին է նոր կորոնավիրուսը՝COVID-19-ը:

2018 թվականից գործում է Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի առցանց համակարգը, որի օգնությամբ երկրները համակարգված զեկուցում են աղետների կորուստների մասին, ներառյալ մահացությունը, տուժածների քանակը, տնտեսական կորուստները, ենթակառուցվածքների վնասները: Մինչ օրս զեկույց է ներկայացրել ավելի քան 100 երկիր: 2018-ի թվականին հրապարակված զեկույցների համաձայն, 82 երկրում (ընդհանուր մոտ 4 միլիարդ բնակիչ) աղետներից զոհվել է 22 000 մարդ, 1900 մարդ անհետ կորել է: 72 երկրում (ընդհանուր մոտ 3,7 միլիարդ բնակիչ) 741 հազար մարդ է տուժել կամ հիվանդացել, 7,8 միլիոն մարդ կորցրել է տունը, տնտեսական կորուստները՝ 17,5 միլիարդ դոլար:

Առավել մանրամասն՝ այստեղ