Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն՝ մարտի 1-10-ը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազի «Ցեյ» ուսումնամարզական կենտրոնում անցկացվել է «Ձնահյուսային պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:  Մասնակցել են Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, ավագ լեյտենանտ Վահե Գեւորգյանը, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արտակ Գալոյանը, ՀՆՓԱԻԿ ՓՋ լեռնափրկարար–դեսանտներ, փ/ծ ավագ  ենթասպա Վադիմ Սարկիսյանը, փ/ծ ավագ  ենթասպա Արամայիս Մանուկյանը,  փ/ծ ավագ  ենթասպա Աղասի Ավետիսյանը, փ/ծ  ավագ  ենթասպա Սամվել  Կոլյանը եւ փ/ծ ավագ  ենթասպա Գեորգի Մխիթարյանը, Աշտարակի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Վահագն Կարապետյանը, Ապարանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ-սերժանտ Գոռ Դավթյանը, Սպիտակի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար , փ/ծ ավագ-սերժանտ Տիգրան Դունամալյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ