Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Քննարկվեց արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:

Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:

Առավել մանրամասն՝ այստեղ