Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 19-ին, Ռուսաստանի Խիմկի քաղաքում կայացավ «Կանխարգելու, փրկում, օգնություն» 29-րդ միջազգային գիտա-գործնական կոնֆերանսը, որին տեսակապով մասնակցեցին նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները:

ՃԿՊԱ ներկայացուցիչները միացան «Քաղաքացիական պաշտպանության, բնակչության եւ տարածքների պաշտպանության ոլորտներում լրացուցիչ մասնագիտական կրթության խնդիրներ» քննարկմանը շրջանակներում կազմակերպված «Արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցների եւ փրկարար ծառայության ղեկավարների եւ մասնագետների պատրաստման հարցում միջազգային համագործակցություն. փորձ եւ հեռանկարներ» թեմայով տեսակոնֆերանսին: Բացի ՃԿՊԱ-ից, տեսակոնֆերանսին մասնակցում էին նաեւ եւ Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի ներկայացուցիչները:

Ներկայացված զեկույցները տարբեր էին. Բելառուսի ներկայացուցիչը խոսեց «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափի արդյունավետությունից, Ռուսաստանի ներկայացուցիչները խոսեցին օրենսդրական կարգավորումները եւ տերմինները հստակեցնելու կարեւորությունից, փրկարարական աշխատանքներում արդի տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունից եւ նպատակահարմարությունից, սակայն մեկ էր բոլորի թիրախը. ամեն ինչ պետք է անել անվտանգության մշակույթ ձեւավորելու համար: Հարցը կարեւոր է բոլորի համար: Օրինակ Ռուսաստանում բնակչության 80 տոկոսը չգիտի ինչ անել ազդարարման այս կամ այն ազդանշանի դեպքում, քաղաքացիական պաշտպանության ոլորտի մասնագիտացված բուհերում կամ մասնագիտական կրթություն չունեցող դասախոսներ եւ այլն:

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտը մտադիր է նման կոնֆերանսներ կազմակերպել ամեն եռամյսակ՝ տարին չորս անգամ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ