Մարտի 11-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին 2011 թ Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 2012 թվականին` ի նշան ճապոնացիների նկատմամբ համամարդկային վերաբերմունքի և գնահատանքի: ԱԻ նախարարը, վկայակոչելով աղետի հետևանքով զոհվածներին, համոզմունք հայտնեց, որ մեր երկու ժողովուրդները` որպես բնական աղետների հետևանքով տուժածներ, առավել ընկալելի և հասկանալի են միմյանց համար, և փոխադարձ կարեկցանքը մտերմացրել է մեզ:

Ճապոնացիների պատվին տեղադրված խաչքարը մի սրբավայր դարձած պուրակում է, որտեղ կոթողներ են կառուցված Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվածների և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայերս ճակատագրի և հավատամքի բերումով շատ զգայուն ենք տանում դիմացինի ցավը և պատրաստ ենք կարեցածի առավելագույնն անել այն սփոփելու համար:

Առավել մանրամասն՝ այստեղ