ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ ջանքերով իրականացվող «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավում» ծրագրի շրջանակներում  Ճապոնիայում վերապատրաստվող հայաստանցիներին ներկայացվեց նաեւ Ճապոնական հանրային NHK հեռտուստաընկերության փորձը: Բանախոսը NHK-ի հեռարձակման մշակույթի հետազոտական ինստիտուտի մեդիա հետազոտությունների եւ կրթական ծրագրերի բաժնի ավագ գիտաշխատող Սայակա Իրիեն էր:

Ճապոնական հանրային NHK հեռտուստաընկերությունը հիմնադրվել է 1926 թվականին՝ Տոկիո, Օսակա, Նագոյա քաղաքների ռադիոկայանների միավորման միջոցով եւ հեռարձակվել միայն մեկ ռադիոհաճախությամբ՝ NHK Radio 1: Ճապոնական NHK-ը բրիտական BBC-ի սկզբունքներով է գործում՝ բաժանորդները վճարում են ռադիո եւ հեռուստահաղորդումներին հետեւելու համար: Նույն իմաստն ունեն NHK եւ BBC հապավումները՝ Nippon Hoso Kyokai՝ Japan Broadcasting Corporation եւ British Broadcasting Corporation՝ ճապոնական հեռարձակող կորպորացիա եւ բրիտանական հեռարձակող կորպորացիա:

Առավել մանրամասն՝ այստեղ