Փետրվարի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի 2020 թվականի փետրվար ամսվա պարապմունք-քննարկումը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ի պրոռեկտորը:

Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓՈւՎ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգը:

Առավել մանրամասն՝ այստեղ