Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցենք անվտանգ եւ կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի տարածքում ստեղծվել է «Արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոն, որը 2018 թվականին տեխնիկապես վերազինվել է։ 

Կենտրոնը եզակի է, համարվում է համայնքի աղետների կառավարման պահուստային կենտրոն:

ՀԿԽԸ-ի պատվերով՝ «Լոկատր» կազմակերպությունը կենտրոնի համար մշակել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս իրականացնել Ստեփանավան քաղաքի աղետների ռիսկի ուսումնասիրություն, օրինակ՝ հաշվարկել սպառնացող վտանգի հնարավոր հետեւանքները եւ այդ դեպքում անհրաժեշտ արձագանքը:

Առավել մանրամասն՝ այստեղ