ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն՝ փետրվարի 18-20-ը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) IEC միջազգային չափորոշիչներին համապատասխան առաջին դասընթացը՝ «Տակելաժային աշխատանքների կառավարում» թեմայով։ Վերապատրաստվեց 9 փրկարար։

Թեմաներն էին «INSARAG IEC դասակարգման չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ միջին թիմերի կառուցվածքը եւ հնարավորությունները», «Տակելաժային աշխատանքների անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Տակելաժային աշխատանքներում կիրառվող ինժեներական միջոցները, դրանց ընտրության հիմնական պահանջները»,   «Տակելաժային աշխատանքներում կիրառվող հաղորդակցման ձևերը», «Տակելաժային աշխատանքներում ծանրությունների ամրացման միջոցները եւ կիրառման եղանակները» եւ այլն։

Դասընթացի վերջին օրը Լուսակերտի ուսումնական բազայում մասնակիցները կարողացան գործնականում կիրառել ստացված գիտելիքը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ