Փետրվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը զեկուցեց, որ եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 114 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1182 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 572 տրանսպորտային միջոց:

Առավել մանրամասն՝ այստեղ