Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում «Հակահրդեհային սարքավորումների բարելավման դրամաշնորհային ծրագրի» շրջանակում հունվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության` JICA, կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը տրամադրված ISUZU մակնիշի 22 հրշեջ-փրկարարական մեքենայի հանձնման արարողությունը։  18 միավոր տեխնիկա շահագործվում է դեռ նախորդ տարվա մայիսից։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը չի սահմանափակվում միայն դիվանագիտական հարաբերություններով, որոնք 28 տարվա պատմություն ունեն։ «Մեր երկրներն արտակարգ իրավիճակների ոլորտում առկա մարտահրավերների առումով շատ նման են։ Մենք հիշում ենք  Սպիտակի  աղետալի երկրաշարժից հետո Հայաստանին օգնության մեկնված յուրաքանչուր բարեկամի ձեռքը։ Այդ օրերին Ճապոնիայի մի շարք քաղաքների Կարմիր խաչի ընկերության գրասենյակներից մինչեւ 6 ամսով աղետի գոտի էին գործուղվել  տասնյակ բուժքույրեր, ուղարկվել էին միլիոնավոր արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիկներ եւ այլ դեղորայք։  Ճապոնիայի կառավարությունը շուրջ 1 մլդ 140 միլիոն իենի օգնություն է տրամադրել Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար։ Այս համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասաց նախարարը։

Առավել մանրամասն՝ այստեղ