2019 թվականի նոյեմբերի 12-ին եւ 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն տեղացի, այլ նաեւ օտարերկրյա գիտնականներ՝ տեսակապի միջոցով: Երկու օրում ներկայացվեց ավելի քան 20 զեկույց՝ «Ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառման արդյունավետությունը հրդեհապայթյունավտանգ օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման եւ հրդեհաշիջման աշխատանքներում», «Վթարափրկարարական տեխնիկայի օպտիմալ ընտրության չափանիշները», «Արտակարգ իրավիճակներում առաջացող բացասական հոգեվիճակների հոգեբանական բնութագիրը», «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի հասկացությունը», «Յուղային ուժային տրանսֆորմատորի վերափոխումը չոր ուժային տրանսֆորմատորի» եւ այլն:

Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի հերթական համարը՝ նվիրված նշված գիտաժողովին: Հանդեսում ներկայացված է 52 գիտական հոդված՝ այդ թվում «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» միջազգային գիտաժողովում հնչած զեկույցները:

Գիտաժողովի արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որը հաստատել է ՃԿՊԱ գիտական խորհուրդը: Զեկույցներից բացի հանդեսում տեղ է գտել նաեւ այս հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  1. Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում առկա են բազմատեսակ բնածին, տեխնածին, սոցիալական, բնապահպանական վտանգներ, ինչպես նաեւ ռազմական կոնֆլիկտներ եւ այլ ռիսկեր, որոնք խիստ արդիական են դարձնում բնակչության պաշտպանության հարցերը, աղետներին դիմակայելու մշակույթի ձեւավորումը, որոնց լուծումը պահանջում է համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում:
  2. Առաջնահերթ է դարձել նորարարական տեխնոլոգիաների՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի, ռոբոտատեխնիկայի, արհեստական բանականության եւ այլնի կիրառումն արտակարգ իրավիճակների ոլորտում:
  3. Արդիական է իրականացնել լայնածավալ եւ նպատակային աշխատանքներ բնակչության անվտանգության մշակույթի ձեւավորման ուղղությամբ, ինչը պահանջումէլուրջմեթոդաբանությանկիրառությունմանկավարժական գործունեության բնագավառում:
  4. Կարեւորէմշակելաղետներիռիսկիգնահատմանգործընթացումմիասնականգիտական մտքի մեթոդաբանություն, ինչնիրմեջկներառինաեւվտանգիխոցելիությանեւկարողություններիգնահատմանմիասնականմեթոդներիընտրությունը:
  5. Ներդնելաղետներիռիսկիկառավարմանգիտականորենհիմնավորվածգործընթացներ, որոնքկնպաստենդիմակայուներկիրձեւավորելունեւունենալուն:
  6. Անհրաժեշտ է երկրում զարգացնել միջգերատեսչական համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
  7. Աղետների ռիսկի կառավարման տեսակետից անհրաժեշտ է ձեւավորել միջազգային համագործակցության լայն ցանց առանձին երկրների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

ՃՊԿԱ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի այս համարի խմբագրական խորհուրդը համալրվել է երկու օտարերկրացի գիտնականով. մանկավարժական գիտությունների դոկտոր Ելենա Մուրավյովա (Ռուսաստան) եւ գլոբալ միջավայրի գիտությունների թեկնածու Քոիչի Շիվակու (Ճապոնիա):

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

 

Հ.Գ. «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՃԿՊԱ www.cmsa.am կայքի «Հանդես» բաժնում: