ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն՝ հունվարի 21-23-ն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի ղեկավար կազմի համար:

Դասընթացը վարում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմի սպաները:

Դասընթացի թեմաներն են «INSARAG-ի առցանց հարթակի գործիքներ», «Տեղեկատվության կառավարում», «IMS (Information Management System) նոր տեղեկատվական առցանց համակարգ», «Գործողությունների պլանների կազմում», «Ռադիոկապի կազմակերպումը եւ ծրագրավորումը», «GPS սարքավորումների կիրառումը ղեկավարման աշխատանքների կազմակերպման գործընթացում» եւ «ՔՈՓ թիմի արձագանքման թիկունքային ապահովման կազմակերպում»։

Այս տարի նախատեսված փրկարարների վերապատրաստման 13 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Ղեկավար կազմի վերապատրաստումն առաջինն է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ