Հունվարի 16-17-ը «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնի նախաձեռնությամբ ընթանում է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) դերը եւ կիրառումը աղետների ռիսկի կառավարման գործընթացներում․ ALTER ծրագրի արդյունքները» խորագրով սեմինար-աշխատաժողով։ Նպատակն է ծրագրի հիմնական շահառուներին, ոլորտում որոշում կայացնողներին, գործող մասնագետներին եւ ուսանողներին ներկայացնել ծրագրի շրջանակում մշակված աշխատանքային նյութերն ու գործիքները, դրանցից օգտվելու կարգը։

Առաջին օրն ԱՏՀ մասնագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի դասախոս Աղավնի Հարությունյանը խոսեց հեռահար զոնդավորման առավելություններից, աղետների ժամանակ դրա կիրառությունից՝ հաշվի առնելով հաղորդակցության միջոցների խափանման վտանգը եւ ելնելով արագ արձագանքման կազմակերպման, վնասված ենթակառուցվածների մասին տեղեկության արագ հավաքագրման անհրաժեշտությունից։ Հեռահար զոնդավորումը թույլ է տալիս քարտեզագրել երկրաշարժը, ջրհեղեղը, երաշտը, սողանքը, սելավը, հրդեհները, հրաբուխը եւ այլ արտակարգ իրավիճակներ։

Առավել մանրամասն՝ այստեղ