Դեկտեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիՃակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիմի ցուցադրությունը:

Ֆիլմը իրական փաստերի վրա է նկարահանված եւ պատմում է երկրաշարժից կնոջը կորցրած եւ երկու երեխայի հոգսը միայնակ կրող տղամարդու՝ Արամի մասին, որի միակ մխիթարանքը մնացել է կնոջ դին գտնելը եւ առանձին գերեզմանում ամփոփելը:

Ռեժսոր Արուսյակ Սիմոնյանը ծնունդով սպիտակցի է, 1988 թվականի դեկտեմբերին եղել է 4 տարեկան: Ռեժիսորի խոսքով, իր մանկությունը նման ծանր դրվագներից է բաղկացած: Իսկ ֆիլմը նվիրված է բոլոր նրանց, ովքեր չնայած կյանքի հասցրած անասելի դաժան հարվածներին, ուժ են գտել ապրելու հանուն երեխաների, հանուն ապագայի: Ու պատահական չէր, որ ողջ ֆիլմում մռայլ, դատարկ ու բացակա հայացքով, հոգսերի տակ կքած Արամը, վերջում տոնածառ է բերում երեխաներին ու ժպտում:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ