ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East — 3) ծրագրի փորձագետներ Պետր Գլերումին և Ջորջ Քարասենին:

Հանդիպման նպատակն էր ամփոփել և գնահատել PPRD East–2 փուլի արդյունքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց PPRD East-3 ծրագրի նախապատրաստական աշխատանքների քննարկման հնարավորություն ընձեռելու համար, կարևորելով ծրագիրը և այն մեծ աշխատանքը, որն իրականացվել է նախորդ փուլերի ժամանակ:

Միայն 2-րդ փուլի ընթացքում կազմակերպվել է 92 տեղական և տարածաշրջանային միջոցառում, որոնց Հայաստանից մասնակցել են մոտ 300 մասնակից՝ ներառյալ MOLDEX վարժանքը: Ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր և մշակվել փաստաթղթեր:

Առավել մանրամասն՝ այստեղ