Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Փրկարարների մասնագիտական ֆիզիկական պատրաստության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-պարապմունք, որը նախաձեռնել էին ՃԿՊԱ ուսանողական խորհուրդը, փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը: Մասնակցում էին «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:

Փրկարարի ֆիզիկական պատրաստվածությունը առանցքային է տեսական գիտելիքը արդյունավետ գործողությունների վերածելու՝ արագ եւ անվտանգ աշխատելու համար: Փրկարարն աշխատում է բարդ պայմաններում՝ ջերմաստիճանի, տեսանելիության տատանումներ, խոչընդոտների հաղթահարում եւ այլն: Այս պայմաններում կարեւոր են ֆիզիկական  եւ հոգեբանական կարողություններն ու հմտությունները: Փրկարարը պետք է պատրաստ լինի բոլոր իրավիճակներին, պետք է գիտակցի ռիսկերը, որ դրանք տեսնի ու խուսափի դրանցից:

Փրկարարների մասնագիտական ֆիզիկական պատրաստության ցանկալի մակարդակը ապահովելու մեկ ճանապարհ կա. գիտելիքի եւ հմտությունների ներդաշնակ զուգակցում, «Տեսություն+գործնական պարապմունք+մեթոդական օգնություն» ձեւաչափով աշխատանք:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ