ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրով «Հրդեհային պաշտպանություն» «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում» մասնագիտություններն ուսումնասիրող 10 ուսանող, «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանի եւ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի կրտսեր մեթոդիստ Լիլիթ Գեւորգյանի ուղեկցությամբ այցելել են Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Թանգարանում ներկայացված է Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի հարուստ մշակութային ժառանգությունը եւ այս հոգեւոր հարստության անվտանգությունը դժվար է գերագնահատել:

Ապագա փրկարարները ծանոթացել են մեր մշակույթի հզոր անհատների ապրած կյանքին ու գործունեությանը: Տուն-թանգարանը գտնվում է բնակելի շենքի երկորդ հարկում եւ, ցավոք, չունի հակահրդեհային համակարգ, տարհանման պլան: Տեղեկանալով այս մասին, ՃԿՊԱ ուսանողները թանգարանի տնօրինությանն առաջարկել են իրենց օգնությունը տարհանման պլան կազմելու հարցում: Առաջարկն ընդունվել է:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները