«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» խորհրդով այսօր Գյումրիում կատարվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին երկրի պաշտոնատար անձինք, հարյուրավոր քաղաքացիներ ու հյուրեր: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Խոնարհումին հաջորդեց քաղաքապետարանի դիմաց փրկարարական գույքի ցուցադրությունը: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ալեքսան Գյոզալյանի խոսքով` ցուցադրությունը հիշեցում էր փրկարար ծառայության զարգացման մասին: Այսօր մենք ունենք այնպիսի հիդրավլիկ գործիքներ, որոնք 31 տարի առաջ կարող էին հաշված րոպեներում տեղաշարժել եւ կտրել բետոնե փլատակները, փրկել մարդկանց: Համալրվում է տեխնիկական բազան. Շիրակի մարզին Ճապոնիայի կառավարության նվիրած 6 ISUZU մակնիշի մեքենաներին շուտով կավելանա եւս 7-ը:

Առավել մանրամասն՝ այստեղ