«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվան» նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցում անցկացվեց տարհանման վարժանք: Ըստ սցենարի` տեղի է ունեցել երկրաշարժ. աշակերտական եւ ուսուցչական անձնակազմը տանհանվում է եւ կատարում հաշվառում: Գլխի, կզակի, թեւի եւ ոտքի վնասվածքներով չորս տուժած դուրս են բերվում պատգարակի եւ պարանների օգնությամբ: Նրանց ցուցաբերվում է առաջին օգնություն: Վարժանքին հետեւում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մարտական հաշվարկը, որը սիրով համաձայնել էր գույք տրամադրել:

Առավել մանրամասն՝ այստեղ