Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էին ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունների ծառայողները:

Ուսումնավարժանքի ընթացքում գործողության մեջ դրվեց Արարատի մարզի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ը, ինչպես նաև տեսականորեն խաղարկվեցին ընդհանուր և հատուկ հետախուզման իրականացումը, հետախուզության տվյալների հիման վրա Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության կողմից իրավիճակի գնահատումը, աշխատանքների բնույթի, ծավալի, մասնակի տարհանման ուղու, վայրի և բնակչության թվաքանակի որոշումը, ջրածածկումների կանխարգելման և հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների և փրկարարական աշխատանքների իրականացմանը խոչընդոտող գործոնների, ուժերի և միջոցների վիճակի, լրացուցիչ ուժերի ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունումը:

Առավել մանրամասն՝ այստեղ