«Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի և Թումանյան համայնքներում իրականացվել են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքներ:

Տվյալ համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքներին ներգրավվել են նաև համայնքապետարանների աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ և բնակիչներ, շահագրգիռ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքները համակարգում էր ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Առավել մանրամասն՝ այստեղ