«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացրեց առաջին օգնությանը նվիրված միջոցառում եւ դասընթաց:
Աշակերտներին ներկայացվեց զեկույց, ապա գործնականում ցուցադրվեցին տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու, արյունահոսությունը դադարեցնելու եւ կոտրված վերջույթն անշարժացնելու կանոնները:
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքի այլ դպրոցների ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ։ «Դասղեկը, որը նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, մասնագիտությամբ լեռափրկարար է եւ մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության հարցերին»,- մանրամասնեց ՈՒԽ նախագահ Արմեն Աբրահամյանը։

ՃԿՊԱ ուսանողներն աշակերտներին հրավիրել են ակադեմիա՝ ապագա փրկարարների ուսումնական գործընթացին եւ գույքին ծանոթանալու նպատակով։

Ըստ ուսանողների, աշակերտներից շատերը ցանկություն են հայտնել դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել ՃԿՊԱ-ում:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները