ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» թատերախմբի փոքրիկ դերասաններն այսօր «Աղետիկը» ներկայացմամբ Երեւանի համար 194 հիմնական դպրոցում էին:

Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորման են նպաստելը:

194 դպրոցի փոխտնօրեն Լիաննա Մանուկյանի խոսքով, խաղի միջոցով կրթությունը դատողական մտածողություն, եզրահանգումներ անելու ունակություն եւ վերլուծական միտք է տալիս: Այս դպրոցում կարեւորում են նման ծրագրերը, աշակերտները ակտիվ մասնակցում են www.dasaran.am առցանց հարթակում ներկայացված տրամաբանական խաղերին: Այդ խաղերի մեջ է նաեւ աղետների ռիսկի նվազեզման, կենսամիջավայրը ճանաչելու, անվտանգության մշակույթի ձեւավորմանն ուղղված «Սուպեր Դավիթ» խաղը:

«Աղետիկը» առաջին անգամ խաղացել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները՝ 2016 թվականի մարտին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում: Անցած երեքուկես տարում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները, ապա նաեւ մշակույթի կենտրոնի սաները տարբեր հաստատություններում եւ կազմակերպություններում ներկայացրել են «Աղետիկը»:

Մասնավորաբար.

«Նարեկացի» արվեստի միությունում

Երեւանի 106 հիմնական դպրոցում

«Լուսէ» կենտրոնի սաների համար

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Երեւանի թիվ 15 մանկապարտեզում

«Երեխայի զարգացման կենտրոնում»

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում։