Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, Վահագն Կրբեկյանի եւ դասախոս Կարո Գալոյանի ղեկավարությամբ ամենամսյա շաբաթօրյա մշակութային ծրագրի շրջանակներում այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացան մեր ժողովրդի նյութական եւ հոգեւոր արժեքների գլուխգործոցներին, որոնց վերաբերյալ տեղեկացվել էին  «Հայ ժողովրդի պատմության հիմնահարցեր» առարկայի շրջանակներում: Հավերժականի հետ փոխհարաբերակցումը այցելուների վրա խորը տպավորություն թողեց մեծապես հարստացնելով եւ համալրելով նրանց գիտելիքները: