Ռուսաստանի «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիան» արտակարգ իրավիճակների մագիստրոսի գիտական աստիճան է շնորհել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Որակի ապահովման կենտրոնի» ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանին եւ էկոլոգիայի մագիստրոսի գիտական աստիճան «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Անի Տերտերյանին:

«Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիան» հասարակական կազմակերպություն է, հիմնադրվել է 1993 թվականին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Այսօր ավելի քան 100 մասնաճյուղ ունի Ռուսաստանում եւ Ռուսաստանի սահմաններից դուրս, նաեւ՝ Հայաստանում: Կազմակերպության նպատակն է՝ անվտանգություն յուրաքանչյուրի համար: Աշխատանքի ուղղությունները՝ աշխատանքի անվտանգություն, հրդեհների կանխարգելում եւ վերացում, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ այլն: «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիան» Միավորված ազգերի կազմակերպության հանրային տեղեկատվության դեպարտամենտի (The Department of Public Information՝ DPI) եւ Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (The Economic and Social Council՝ ECOSOC) ասոցացված անդամ է:

«Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» մագիստրոս է նաեւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանը, իսկ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը եւ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Արայիկ Գասպարյանը՝ թղթակից անդամներ: ՃԿՊԱ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոսներ Յուրի Գյուրջյանը «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս է: Վահագն Կրբեկյանը «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» Հայաստանի մասսնաճյուղի փոխնախագահն է, Յուրի Գյուրջյանը՝ ակադեմիկոս քարտուղարը: