Այսօր տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային  կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի նիստը: ՃԿՊԱ ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրականացված ու նախատեսված ծրագրերը:

Ակադեմիան տարբեր գործընկերների հետ հիմնել է փրկարարական աշխատանքներում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերն ուսումնասիրող լաբորատորիաներ, որոնց երեքը՝ մարզերում՝ Ստափանավան, Կապան, Վայք քաղաքներում: Եկող տարի կստեղծվի եւս մեկ լաբորատորիա: Որոնողափրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ, օգտագործման խնդիրը լուծելու համար ակադեմիան մտադիր է համագործակցել շվեյցարիական եւ ռուսական գիտա-հետազոտական կառույցների հետ: Ակադեմիայի մասնագետները նոր ձեռնարկներ ու ուղեցույցներ են մշակել՝ «Վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովումից» մինչեւ «Ուսանողների  առողջ ապրելակերպի ձեւավորումը ֆիզիկական դաստիարակության միջոցով»:

Ակադեմիան մտադիր է սահմանել «Լավագույն երիտասարդ գիտնական» եւ «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակներ: Հիմա մշակվում են մրցականաբաշխության փաստաթղթերը՝ կանոնադրություն եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ