ՀՀ կառավարության որոշմամբ եռամսյակային պարգեւավճարից զատ՝ հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով: Մեր աշխատակիցների հետ զրուցել ենք՝ ինչ է փոխվել նրանց կյանքում, ինչ նպատակներ եւ ակնկալիքներ ունեն։

Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Վասպուրակ Դանիելյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժնի շրջանավարտ է, երեք տարվա ծառայող։ Վերջերս է մանկավարժի հետ ընտանիք կազմել։ Ամուսնացել են առանց հարսանիքի, փոխարենը սոցիալական փաթեթի հաշվին հանգստի են մեկնելու։ Տղայի ծնողներն ամեն կերպ օգնում են նորապսակներին։ Առջեւում ձմեռ է, իսկ Արթիկում ցուրտը չի նահանջում մինչեւ մայիս։ Տունը ջեռուցել է պետք։

Առավել մանրամասն՝ այստեղ