Նոյեմբերի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Աթոյանը տեղեկացրեց, որ Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ վիրավորված Էդգար Գրիգորյանի առողջական վիճակը արդեն համեմատաբար լավ է, կա հստակ դրական դինամիկա:

Առավել մանրամասն՝ այստեղ