ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարների պայմանավորվածության համաձայն, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Լեռնափրկարարական պատրաստություն» վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում Հայաստանի զինված ծառայողների համար: Հունիս, հուլիս ամիսներին երեք խմբով վերապատրաստվել է 38 բանակային: Նոյեմբերի 4-8-ը ՃԿՊԱ-ում վերապատրաստվում է զինծառայողների չորրորդ խումբը՝ 10 հոգի:

Դասընթացի թեմաներն են. «Խմբակային ապահովում, ապահովման ձեւերը եւ տեխնիկան», «Բարձրությունների վրա կիրառվող միջոցներ», «Պարանային հանգույցներ», «Վերքեր, հնարավոր վտանգը եւ բարդությունները: Թափանցող վերքեր (կրծքավանդակի եւ որովայնի)՝ նշանները, հնարավոր վտանգը եւ բարդությունները: Միջատների խայթոցներ, սողունների եւ կենդանիների կծած վերքեր, կողմնորոշումն ըստ առկա վերքի, բարդություններ», «Բարձրադիր գոտիների նկարագիրը եւ դրանց բնորոշ վտանգները», «Տեղաշարժը լեռնային լանջերով», «Գետանցումների կազմակերպում», «Լեռնային տեղանքում տեղաշարժի կազմակերպումը», «Թեք լանջերով, պատգարակում, անվտանգության ապահովում եւ ինքնապահովում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Նախորդ վերապատրաստումները.

Առաջին խումբ՝ 13 հոգի, հունիսի 10-14

Երկրորդ խումբ՝ 12 հոգի, հունիսի 24-28

Երրորդ խումբ՝ 13 հոգի, հուլիսի 8-12