Սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիաի ուսանողները՝ ուսխորհրդի նախաձեռնությամբ, այցելեցին Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցին եւ հանդիպեցին համայնքի հոգեւոր առաջնորդ՝ Տեր Կյուրեղ քահանա Տալյանին: Ուսանողները եկեղեցուն հանձնեցին հագուստ, կոշիկներ, փափուկ խաղալիքներ կարիքավոր ընտանիքների համար: Ստանալով Տեր հոր օրհնությունը ուսանողները վերադարձան ակադեմիա, հավաստիացնելով, որ այդպիսի ակցիաները կլինեն շարունակական:

 

Լուսանկարը տրամադրել են ուսանողները