Հրդեհային պաշտպանության դաս՝ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն

Նոյեմբերի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» չորրորդ կուրսի ուսանողները «Հրդեհային ավտոմատիկա» եւ «Հակահրդեհային պատրաստություն» առարկաների գործնական պարապմունքի շրջանակներում այցելեցին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պարապմունքը կազմակերպել էին փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը եւ  փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը:

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի ավագ հրշեջ-հրահանգիչ  փ/ծ ավագ սերժանտ Ռոզա Մելքումյանը ծանոթացրեց թատրոնի մասնաշենքերում տեղադրված հակահրդեհային ինքնաշխատ համակարգերին, հրդեհաշիջման եւ ազդանշանման ինքնաշխատ կայանքներին, բացատրեց դրանց կարեւորությունը, աշխատանքի եւ գործարկման կարգը: Ուսանողները շրջեցին թատրոնի տարբեր սրահներով, տեսան բեմահարթակն ու հանդիսասրահը իրարից բաժանող մետաղյա վարագույրները, որոնցից ամենամեծի քաշը 24 տոննա է:

Ըստ գործնական պարապմունքի կազմակերպիչների, այսօրինակ դասերի հիմնական նպատակը ուսանողների մասնագիտական գիտելիքների եւ ապագա մասնագիտական արդյունավետ գործունեության համար պահանջվող հիմնական ունակությունների եւ կարողությունների ձեւավորումն ու զարգացումն է:

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները