ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, հոկտեմբերի 29-31 ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի ղեկավար կազմի համար:

Դասընթացը վարում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմի սպաները:

Դասընթացի թեմաներն են. «ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի գործունեությունը՝ UNOCHA», «Աղետների ազդարարման եւ համակարգման գլոբալ համակարգ` GDACS», «Մարդասիրական գործողությունների համակարգման դաշտային կենտրոն` OSOCC»,« INSARAG-ի չափանիշներին համապատասխան վարժանքների կազմակերպում», «Հայաստանում միջազգային մարդասիրական օգնության արձագանքում», «Արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմիններ»,  «GPS սարքերի կիրառումը ղեկավարման աշխատանքներում», «Քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի հետախուզության կազմակերպում» եւ այլն:

Փրկարարների՝ այս տարի նախատեսված վերապատրաստման 16 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Ղեկավար կազմի վերապատրաստումը այս տարվա վերջին՝ 7-րդ դասընթացն էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. INSARAG-ի չափորոշիչներով անցկացված դասընթացները.

«Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներ»

«Տեխնիկական միջոցներ»

«Տեխնիկական որոնում»

«Համակողմանի ապահովում»

«Ամրակապում»

«Պարանային աշխատանք»