Ամեն տարի հոկտեմբերին նշվում է Երեւանի տոնը՝ Էրեբունի-Երեւան հանդիսությունը: Այս տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ տոնը նշվեց նաեւ ՃԿՊԱ-ում: Ակադեմայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրի մոտ 2 տասնյակ ուսանող պատմական ակնարկով, երգուպարով, ասմունքով, տեսանյութերով ներկայացրեցին Երեւանի հիմնադրումը, զարգացումն ու պատմական շրջադարձային պահերը:

Երեւանի 12 վարչական շրջանից յուրաքանչյուրի պատմությունը ներկայացնում էր մեկ ուսանող: Միջոցառման սցենարի համաձայն, Երեւանին շնորհավորելու էին եկել այլ քաղաքների բնակիչ հայեր: Ու արդյունքում Ստեփանակերտը ներակայացնող ուսանողը «Ինձ ասում են նախշուն բաջի» երգի ուղեկցությամբ պարով առանձնացավ, Թբիլիսին ներկայացնող ուսանողը խաչապուրի էր նվեր բերել եւ վրացական պար, Հռոմը ներկայացնող ուսանողը սպագետի էր նվեր բերել, «վաշինգթոնցին» համբուրգեր էր բերել եւ այլն: «Սփյուռքահայերին» այնքան դուր եկավ 2801-ամյա Երեւանը, որ որոշեցին մշտական բնակություն հաստատել Երեւանում;

Հանդիսության վերջում բոլորով համտեսեցին «Սրտումս՝ Երեւան» տորթը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ