Հոկտեմբերի 26-27-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի 20 ուսանող՝ ուսումնական բաժնի պետ Եֆրասիմ Բաղրամյանի, տնտեսագիտության դասախոս Կարինե Ղալթախչյանի եւ առկա ուսուցման մեթոդիստ Լուսինե Հարությունյանի ուղեկցությամբ, ճանաչողական այցով եղել են Ստեփանավանում:

Ուսանողները ծանոթացել են ՃԿՊԱ Ստեփանավանի քոլեջի ուսանողների հետ, լսել միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի դասախոսությունը փրկարարարության եւ փրկարարի մասնագիտության կարեւորության մասին, հաղթահարել «Լոռէ» փրկարար ջոկատի բազայի տարածքում տեղակայված պարանային այգու արգելքները, հետեւել հեռակառավարվող դրոնով փրկարարական աշխատանքներին։

Երեկոյան խարույկի շուրջ հնչել է երաժշտություն, կազմակերպվել է կինոդիտում եւ դիսկոտեկ։ Երկրորդ օրը խումբը մեկնել է «Լոռի բերդ» պատմամշակութային բնակատեղի եւ Դենդրոպարկ։

Եֆրասիմ Բաղրամյանի խոսքով՝ ապագա փրկարարները վերադարձել են տպավորություններով եւ նոր գաղափարներով լի։ Երեւանից դուրս էքսկուրսիոն այցերը շարունակական կլինեն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները