ՀՀ արտակլարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առկա ուսուցման բակալավրի առաջին կուրսի մի խումբ ուսանողներ ակադեմիայի ուսխորհրդի նախաձեռնությամբ, դասախոսներ՝ Կարապետ Սարաֆյանի, Կարո Գալոյանի եւ Վահագն Կրբեկյանի ուղեկցությամբ այցելեցին Կոտայքի մարզի «Գառնի» պատմա-մշակութային արգելոց թանգարան, Գեղարդավանքը, եղան Ողջաբերդ համայնքի սողանքային հատվածում:

Ուսանողներին հայ ժողովրդի վեհաշուք կոթողների պատմամշակութային անցյալը հանգամանալից ներկայացրեց դասախոս՝ պատմական գիտությունների թեկնածու Կարո Գալոյանը, իսկ դասախոս Կարապետ Սարաֆյանը ներկայացրեց Հայաստանի տարածքում խոշորագույն սողանքներից մեկը՝ Ողջաբերդի սողանքը: Հաջորդ օրը մի խումբ ուսանողներ այցելեցին Մեծն Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտ:

Այցերն ուսանելի էին թե սեփական երկրի եւ ժողովրդի պատմության ուսումնասիրման, թե մասնագիտական գիտելիքները համալրելու առումով:

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները