ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, հոկտեմբերի 14-25-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվում են ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետերը: 80 ժամյա դասընթացից 36-ը՝ տեսական դասերն են, 44-ը՝ գործնական պարապմունքները: Դասընթացին մասնակցում է 15 փրկարար՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռվա, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերից:

Թեմաներն են. «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների, գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը, աշխատանքների անվտանգության ապահովումը», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցներ, տեսակները եւ յուրահատկությունները», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ, շնչառական ապարատներ, դրանց տեսակներն ըստ նշանակության, կիրառման ոլորտները», «Ջրից տուժածի դուրս բերման աշխատանքների կազմակերպում», «Ավտոտրանսպորտային եւ երկաթուղային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության անցկացման եւ կապի կազմակերպման կարգերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ