Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը նպատակ ուներ ամփոփել նախարար Ցոլակյանի պաշտոնավարման մեկ տարին:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում առաջնորդվել է բացառապես ԱԻՆ համակարգի, աշխատակիցների, ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերով:

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից սպասարկվել է 1 404 731 զանգ, որի արդյունքում ԱԻՆ ստորաբաժանումներն իրականացրել են 22 516 ելք՝ նախորդ տարվա 18 522-ի փոխարեն:

2019 թվականի ընթացքում գրանցվել է 8509 հրդեհի դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3031-ով:

Առավել մանրամասն՝ այստեղ