Սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանի եւ հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի նախաձեռնությամբ ակադեմիայի մի խումբ ուսանողներ մասնակցել են Ավանի մշակույթի տան մարզասրահում կազմակերպված «Կանացի ինքնապաշտպանության առանձնահատկությունները» սեմինարին: Կազմակերպիչը Կյոդայկան կարատե-դո մարտարվեստի հայկական ֆեդերացիան էր, նպատակը՝ ներկայացնել կանացի ինքնապաշտպանության առանձնահատկություններն ու կարեւորությունը անձնական անվտանգության հարցում:

Ըստ նախաձեռնության հեղինակների, նման սեմինարներ էլի են կազմակերպվելու:

 

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները