ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ «Նիդեռլանդների թագավորությունում ռիսկի հասարակություն» կազմակերպության միջեւ կնքված «Ակադեմիային մասնագիտական սեմինարների տրամադրման, պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների վերապատրաստման, համատեղ միջազգային գիտահետազոտական եւ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, ստեղծագործական բանավեճերի եւ այլ միջոցառումների անցկացման» պայմանագրի համաձայն, ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար կազմակերպվում են որակավորման բարձրացման եւ մասնագիտական վերապատրաստման առցանց դասընթացներ: Առաջին դասընթաց-քննարկումը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին՝ ռիսկերի կառավարում թեմայով:

Հոկտեմբերի դասընթացների թեմաներն են.

  1. Հոկտեմբերի 8. Ռիսկերի կառավարման ներածություն (Introduction to risk management)
  2. Հոկտեմբերի 23. Ազգային ռիսկերի գնահատման մեթոդոլոգիաներ (National risk assessment methodologies)
  3. Հոկտեմբերի 24. Ռիսկերի գնահատում՝ կրիտիկական ենթակառուցվածքների համար (Risk Assessment for critical infrastructures)

Դասընթացները վարում է «Նիդեռլանդների թագավորությունում ռիսկի հասարակություն» կազմակերպության ղեկավար Մագդա Ստեփանյանը: Դասընթացների լեզուն՝ անգլերեն, իսկ քննարկումները՝ հայերեն եւ անգլերեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ