Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը եւ դասախոսներ Թերեզա Դիլբարյանն ու Արայիկ Գասպարյանը վերապատրաստման արտագնա դասընթաց են անցկացրել Լոռու մարզի Լոռի բերդ եւ Գյուլագարակ համայնքներում: Դասընթացներին մասնակցել է 80 մարդ:

Լոռի բերդ համայնքում «Աղետների ռիսկի նվազեցման կազմակերպման հարցերը» դասընթացին մասնակցել են համայնքների ղեկավարների, ղեկավարների տեղակալներ: Դավիթ Թադեւոսյանն ու Արայիկ Գասպարյանը ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման գործընթացի կազմակերպումը», « Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները քաղաքացիական պաշտպանության բնագավառում»: Դասընթացին մասնակցել է 20 մարդ:

Գյուլագարակ համայնքի դպրոցում «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը դպրոցում» դասընթացին մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Թերեզա Դիլբարյանը ներկայացրել է «Դպրոցի համալիր անվտանգության ապահովումը: Դպրոցի տարահանման կազմակերպումը եւ պլանավորումը» եւ «Դպրոցում աղետների ռիսկի նվազեցման ուսուցման մեթոդները » զեկույցները: Դասընթացին մասնակցել է 60 մարդ: