«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպահման ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 28-ին Ստեփանավանի «Լոռի բերդ» քաղաքատեղիում անցկացվեց «Բագրատունյաց ժառանգություն» խորագրով միջոցառում։  Հյուրերին ներկայացվեցին միջնադարյան արքունական խոհանոցը, տարազը, երաժշտությունն ու արհեստները, ցուցադրվեցին Լոռի բերդից պեղված գտածոներ։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու ազգային պարերի ուսուցմանը։

Միջոցառման անվտանգությունը վստահված էր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի 15 ուսանող կամավորի, որոնք բարձր պատասխանատվությամբ դիմավորեցին եւ ճանապարհեցին մոտ 2000 այցելուի, կատարեցին այլ կազմակերպչական աշխատանքներ։ Արտակարգ դեպքեր չգրանցվեցին։