Արդեն երեք տարի բուլղարահայ ջրասուզակներ Կրիկոր Սրենցը եւ Արմեն ԿոջանյանըՀայաստանի եւ Արցախի ջրափրկարարների հետ պարապմունքներ են անցկացնում։ Նախորդ տարի Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ծանոթացել էին ազոտաթթվածնային խառնուրդով (նիտրօքս) օդաբալոնների օգտագործմանը եւ ստացել  ջրասուզակ-փրկարարի՝ Rescue Diver որակավորում։

Անցած շաբաթ, Կրիկոր Սրենցի եւ Արմեն Կոջանյանի օգնությամբ, արցախցի ջրափրկարարները նիտրօքս համակարգով սուզումներ են կատարել Սեւանա լճում եւ Սարսանգի ջրամբարում,  որակավորվել նիտրօքսի արտադրման գործում։ Ջոկատը վերջերս համալրվել է էլեկտրական եւ բենզինով աշխատող երկու նորագույն օդաճնշակով՝ կոմպրեսորով, որոնք, Կրիկոր Սրենցի խոսքով, բավական արդյունավետ են եւ հարմար ցանկացած վայր մեքենայով փոխադրման համար։ Փրկարարներին բացատրվել են օդաճնշակների օգտագործման կանոնները։

Առավել մանրամասն՝ այստեղ