ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործերի կառավարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ՃԿՊԱ «Փրկարարական գործ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների համար դասախոսություն կարդաց «Picsart» ընկերությունում թիմի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Բեգոյանը:

Արտավազդ Հովհաննիսյանը ՃԿՊԱ-ում դասավանդում է «Երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS)»: Այս առարկան սովորեցնում է սովորական թղթային քարտեզների փոխարեն կազմել եւ օգտագործել GIS թվային քարտեզներ, որոնք ավելի շատ տեղեկություններ են պարունակում, ավելի հարմար են օգտագործման համար:

Դասախոսության ընթացքում ներկայացվել են հետևյալ թեմաները.

  • ծրագրավորման և ծրագրավորողների տեսակներ,
  • շարունակական սովորելու (continuous learning),
  • մարտահրավերների հաղթահարման,
  • փորձի կարևորության և փորձի փոխանակման,
  • թիմային աշխատանքի,
  • հետադարձ կապի կարևորության,
  • աշխատանքը սիրով կատարելու և արդյունավետության բարձրացման, պրոֆեսիոնալիզմի մասին:

Վարդգես Բեգոյանն այս ակտուալ թեմաները ներկայացրել է հետաքրքիր և ինտերակտիվ մեթոդներով: Առավել տպավորիչ դարձնելու նպատակով նա ծրագրավորումը, ծրագրավորողներին և նշված այլ թեմաներ համեմատել է կյանքի, մարդկային տեսակների, իրավիճակների հետ:

Ուսանողները շատ տպավորված էին և հուսով, որ նմանատիպ դասախոսությունները շարունակական բնույթ են կրելու:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ