ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, սեպտեմբերի 9-20-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվում են ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների խմբերի պետերը: 80 ժամյա դասընթացից 36-ը՝ տեսական դասերն են, 44-ը՝ գործնական պարապմունքները: Դասընթացին մասնակցում է 15 փրկարար:

Թեմաներն են. «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների, գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը, աշխատանքների անվտանգության ապահովումը», «Ավտոտրանսպորտային եւ երկաթուղային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության անցկացման կարգը», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կապի կազմակերպման կարգը», «Փրկարարների մասնագիտական գործունեության հոգեբանական պատրաստության առանձնահատկությունները», «Հատուկ բարդության հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ», «Շնչառական ապարատներ, դրանց տեսակներն ըստ նշանակության, կիրառման ոլորտները», «Սահմանափակ տարածքում շնչառական ապարատներով տեղաշարժման կազմակերպում», «Միջազգային փրկարարական արձագանքում», «Հատուկ բարդության հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում» «Ջրից տուժածի դուրս բերման աշխատանքների կազմակերպում» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ