Լույս է տեսել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի հեղինակած եւս երկու գիրք՝ «էլեկտրատեխնիկայի դասավանդման ընդհանուր մեթոդիայի հիմունքներ» ուսումնական ձեռնարկն ու «Աֆորիզմներ, խոհեր, մտքեր (ժամանակ)» ժողովածուն:

Էլեկտրական էներգիան օգտագործվում է արտակարգ իրավիճակներում որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում, եւ փրկարարներից մեկը պատասխանատու է այդ աշխատանքներում անխափան լուսավորություն, էլեկտրական սարքերին անխափան հոսանք ապահովելու համար: «էլեկտրատեխնիկայի դասավանդման ընդհանուր մեթոդիայի հիմունքներ» ուսումնական ձեռնարկը մշակված է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «էլեկտրատեխնիկայի դասավանդման ընդհանուր մեթոդիայի հիմունքներ» դասընթացի ծրագրին համապատասխան եւ բացի տեսական նյութերից, բովանդակում է նաեւ թեսթեր եւ խնդիրներ: Ձեռնարկը հասցեագրված է ՃԿՊԱ ուսանողներին եւ ակադեմիայում վերապատրաստվող փրկարարներին:

«Աֆորիզմներ, խոհեր, մտքեր (ժամանակ)» գրքում ներկայացված են բոլոր ժամանակների մեծագույն մտա­ծող­ների, գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, հայրենական ու արտասահմանյան գրողների, արվեստագետների աֆորիզմներ, ասույթներ ու մտքեր ժամանակի մասին՝ 257 հեղինակ, 700 աֆորիզմ: «Բնության մեջ մշտապես ականատես ենք լինում ժամանակի ընթացքին՝ միմյանց հերթագայող տարվա եղանակներ, գիշեր ու ցերեկ եւ այլն: Այս երեւույթները պարբերական են, դրանք ասես հաշվում են ժամանակը։ Եվ մարդիկ, ըստ բնության երեւույթների, ժամանակը բա­ժա­նել են տարիների, ամիսների, օրերի եւ ժամերի, վայրկյան­ների եւ այլն: Յուրաքանչյուրիս ամեն օրվա համար տրված է 24 ժամ: Ինչպե՞ս ենք տնօրինում մեր ժամանակը: Գնահատե՛նք յուրաքանչյուր օրը, որ մեզ է տրված», — գրքի նախաբանում գրում է հեղինակը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ