ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Թերեզա Դիլբարյանը սեպտեմբերի 13-ին Երեւանի համար 197 հիմնական դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների եւ աշակերտների համար «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով սեմինար է անցկացրել:

ՃԿՊԱ մասնագետը ներկայացրել է երկու զեկույց. «Դպրոցի խնդիրներն անվտանգության բնագավառում, դպրոցում աղետների ռիսկի նվազեցման ուսուցման մեթոդները», «Դպրոցի տարհանման պլանի մշակում եւ փորձարկում»: Սեմինարին մասնակցել է մեկ տասնյակ ուսուցիչ եւ մոտ 100 աշակերտ:

Լուսանկարները տրամադրել է Թերեզա Դիլբարյանը