Ամեն տարի սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը, որում քննարկվում են լրջագույն հարցեր՝ համընդհանուր անվտանգություն, առողջապահություն, կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում եւ այլն:

«Կայուն զարգացում 2030» օրակարգն ընդունվել է 2000 թվականին, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը՝ 2015 թվականին: Աղետների ռիսկի նվազեցումը եւ կայուն զարգացումը փոխկապակցված են: Կայուն զարգացման օրակարգի 17 նպատակից 8-ը ներառված են Սենդայի ծրագրում: Հայաստանը միացել է այս երկու փաստաթղթին, իսկ 2017 թվականի ապրիլին ընդունել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն ու դրա իրականացման գործողությունների 2016-2030 թվականների ծրագիր:

Առավել մանրամասն՝ այստեղ