Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի վերանորոգված Մասիսի հրշեջ կայանի վերաբացման, ինչպես նաև Մասիսի և Արտաշատի հրշեջ կայաններին տրվող հրդեհաշիջման գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ Թրեյսին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը, ԱՄՆ ինժեներական զորքերի Եվրոպական մասի հրամանատար, գնդապետ Ջոն Բեյքերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։

Առավել մանրամասն՝ այստեղ